Վերջին հարցումների համաձայն, նախագահ Օբաման և Միթ Ռոմնին ունեն ընտրություններում հաղթանակ տանելու գրեթե նույն հնարավորությունը
Մի քանի օրվա ընթացքում «Սենդի» գերփոթորկին նախապատրաստվելու և դրա հետևանքները վերացնելու դաշնային կառավարության ջանքերը ղեկավարելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերսկսում է ընտրարշավը:
Նախագահը հինգշաբթի օրն այցելելու է ընտրությունների արդյունքները որոշելու համար կարևոր դեն ունեցող Վիսկոնսին, Նևադա և Կոլորադո նահանգներ:
Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգում էր, որտեղ նահանգապետ Քրիս Քրիստիի հետ միասին այցելել էր ուժգին փոթորկի պատճառով մեծ վնասներ կրած տարածքներ: Նահանգապետ Քրիստին, լինելով Միթ Ռոմնիի աջակից, այնուամենայնիվ բարձր է գնահատել այն, թե ինչ աշխատանք է տարել նախագահն ու իր վարչակազմը տարերային աղետին նախապատրաստվելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին «Սենդի» փոթորկի հարվածից հետո առաջին անգամ նախընտրական հավաքներ է անցկացրել չորեքշաբթի օրը Ֆլորիդա նահանգում, որը նույնպես կարևոր դեր ունի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները որոշելու համար: Անցկացված հավաքի ընթացքում սակայն Ռոմնին խուսափել է նախագահ Օբամային ուղղակի քննադատելուց:
Հասարակության կարծիքների վերջին հարցումների համաձայն, նախագահ Օբաման և Միթ Ռոմնին ունեն ընտրություններում հաղթանակ տանելու գրեթե նույն հնարավորությունը, սակայն ընտրությունների արդյունքների համար որոշիչ մի քանի նահանգում դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուն չնչին առավելություն ունի հանրապետական իր մրցակցի նկատմամբ: