ԱՄՆ-ը և Գերմանիան Ալժիրի կառավարությանը կոչ են արել զերծ մնալ ուժ գործադրելուց

ԱՄՆ-ը և Գերմանիան Ալժիրի կառավարությանը կոչ են արել զերծ մնալ ուժ գործադրելուց

Միացյալ Նահանգները և Գերմանիան կոչ են արել Ալժիրի իշխանություններին չկիրառել չափազանց մեծ ուժ երկրի ընդդիմության ակտիվիստների դեմ, որոնք նախատեսում են այս շաբաթ անցկացնել երկրորդ հակակառավարական ցույցը։

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ալժիրի անվտանգության ուժերին ցուցաբերել զսպվածություն և սատարել հավաքների և ինքնարտահայտման հարցում Ալժիրի քաղաքացիների ազատությունը։

Ալժիրի ընդդիմադիր կուսակցությունների և իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան հայտնել է, որ, անտեսելով այս երկրում երկար ժամանակ գործող հանրահավաքների անցկացման արգելքը, նախատեսում է գալիք ուրբաթ օրն անցկացնել երկրորդ հանրահավաքը։