ԱՄՆ–ում 2009 թվականին պարենային անվտանգությունն ապահովված չի եղել 17,4 միլիոն ընտանիքներում

ԱՄՆ–ում 2009 թվականին պարենային անվտանգությունն ապահովված չի եղել 17,4 միլիոն ընտանիքներում

ԱՄՆ–ում անցյալ տարի ավելի քան 17 միլիոն ընտանիքի համար սննդի հասանելիությունը եղել է սահմանափակ՝ ֆինանսների և այլ ռեսուրսների բացակայության պատճառով։

ԱՄՆ–ի գյուղատնտեսության նախարարության համաձայն, այս ցուցանիշը կազմում է երկրում ընտանիքների ընդհանուր թվի 15 տոկոսը և գրեթե չի տարբեվում 2008 թվականի ցուցանիշից։ Այն ամենաբարձրն է՝ 1995 թվականին մեկնարկած պարենային անվտանգության հետազոտությունների ընթացքում

Միացյալ Նահանգների գյուղնախարարությունը հայտնել է, որ այս խնդիրն ավելի տարածված է մեծ քաղաքներում, քան գյուղական վայրերում ու արվարձաններում։

Գյուղատնտեսության նախարարության համաձայն, «պարենային անվտանգության բացակայությունը» զգալիորեն բարձր է մեկ ծնողից և երեխաներից բաղկացած, ինչպես նաև սևամորթ և իսպանախոս ընտանիքներում։

Պարենային անվտանգությունից զրկված ընտանիքների 57 տոկոսը հայտնել է պարենային օգնության դաշնային ծրագրերից օգտվելու մասին։