ԱՀԿ-ը հաստատել է Սիրիայում պոլիոմիելիտի դեպքերը

Փախստականներ Սիրիայից (արխիվային լուսանկար)

ԱՀԿ-ը զգուշացրել է, որ Սիրիայում ստեղծված հակասանիտարական պայմանների պատճառով համաճարակի վտանգը չափազանց բարձր է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է Սիրիայի հյուսիս-արևելքում փոքրահասակ երեխաների շրջանում գրանցված պոլիոմիելիտի տասը դեպքերը:

ԱՀԿ-ը երեքշաբթի օրը տեղեկացրել է նաև, որ պոլիոմիելիտի ախտանիշներ ունեցող ևս 12 երեխայի մոտ վերցրած նմուշներն ուսումնասիրվում են, և արդյունքները կտրամադրվեն գալիք մի քանի օրվա ընթացքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի համաձայն, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվելու ժամանակ ինքը հորդորել է երկրում ընթացող քաղաքական պատերազմի կողմերին թույլատրել, որպեսզի առողջապահության ոլորտի մասնագետները պատվաստումներ կատարեն պատվաստումներ երբևէ չստացած 500 հազար երեխաներին:

Սիրիայում պոլիոմիելիտի համաճարակ չի գրանցվել 1999 թվականից, սակայն ԱՀԿ-ն այս ամսվա սկզբին զգուշացրել էր, որ երկրում արդեն երկու տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծված հակասանիտարական պայմանների պատճառով համաճարակի վտանգը չափազանց բարձր է: