Բույսերի հիվանդության պատճառով Աֆղանստանում ափիոնի արտադրությունն այս տարի նվազել է մոտ 50 տոկոսով:
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն, ափիոնի արտադրությունը գտնվում է ամենացածր մակարդակի վրա` համեմատած 2003 թվականի հետ, սակայն դեռևս կազմում է Աֆղանստանի տնտեսության մոտ հինգ տոկոսը:
Հաշվետվության համաձայն, ափիոնը հիմնականում մշակվում է Աֆղանստանի հարավային և արևմտյան տարածաշրջաններում: ՄԱԿ-ի հաշվետվության համաձայն, դա վկայում է ափիոնի մշակման և զինյալների գործունեության միջև գոյություն ունեցող կապի մասին:
ՄԱԿ-ի հաշվետվության համաձայն, ցորենի գների անկումը կարող է բերել ափիոնի աճեցման դեպքերի ավելացման, որը պայմանավորված է ափիոնի գնի աճի հետ:
Աֆղանստանում արտադրվում է աշխարհի ափիոնի մոտ 90 տոկոսը: