Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանի ամբողջ երկայնքով ստեղծել 10-կիլոմետրանոց բուֆերային գոտի
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրբաթ օրը ներկայացրել է 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը նպատակ է հետապնդում հանդարտեցնելու երկրի արևելքում շարունակվող խռովությունները:
Նախագահ Պորոշենկոյի կողմից ներկայացված խաղաղության ծրագրով նախատեսվում է հայտարարել միակողմանի զինադադար, որի ընթացքում ռուսաստանամետ անջատողականներին հնարավորություն է տրվելու վայր դնել զենքն ու լքել երկիրը:
Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագրով նախատեսվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանի ամբողջ երկայնքով ստեղծել 10-կիլոմետրանոց բուֆերային գոտի:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ուրբաթ օրը տեղեկացրել է, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի ուժերի ուղարկումը վաղօրոք ծրագրավորված գործողություն է, որն իրականացվում է՝ Ռուսաստանի սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ է ուղարկվել մի քանի հազար զինծառայող, և Ռուսաստանը «զորքերի նոր կուտակում է սկսել Ուկրաինայի հետ սահմաններին»:
Ռասմուսենը «հետադարձ ուղղությամբ ցավալի քայլ» է անվանել Ռուսաստանի կողմից իրականացվող այս գործողությունները:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը «Ամերիկայի Ձայն»-ին իր անունը չհրապարակելու պայմանով տեղեկացրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ ուղարկված զորքերը ներառված չեն սահմանի վերահսկողության գործողություններում:
«Դրանք ըստ էության կուտակվում են ժամանակավոր ճամբարներում՝ նախապատրաստվելու նպատակով և ակնկալելով հետագա հրամաններ», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: