Ֆիլիպիններում թայֆունից հետո սկսվել են փրկարարական աշխատանքներ

Ֆիլիպինների փրկարարները երկրի հյուսիսային կղզիներից մեկում փորձում են օգնել վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու ուժեղ թայֆուններից տուժած բնակչությանը։
Փրկարարները երկրի մայրաքաղաք Մանիլայից փոքր նավակներով ուղեւրովում են դեպի ջրհեղեղից մեծապես տուժած հատվածներ` այստեղ հասցնելով սննդամթերք եւ ջուր։ Հարյուրավոր բնակիչներ կիրակի օրը շարունակում էին պատսպարվել տների տանիքներին, քանի որ երեքշաբթի օրվանից տեղացող հորդառատ անձրեւների արդյունքում սկսվել է ջրհեղեղ։

Լուզոն կղզում ջրհեղեղի եւ Նելգի թայֆունի պատճառով մեկ մարդ է զոհվել։ Ավելի վաղ այս նույն վայրերին հարվածած Նեսաթ թայֆունին զոհ էր գնացել 52 մարդ։