Գեներալ Նեջդեթ Օզելն նման նախազգուշացմամբ է հանդես եկել չորեքշաբթի օրը Աքչակալե գյուղի այցելության ժամանակ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ Սիրիայի տարածքից հրետանային կրակը շարունակելու դեպքում Թուրքիայի բանակը հուժկու հակահարված կհասցնի:
Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելն նման նախազգուշացմամբ է հանդես եկել չորեքշաբթի օրը Աքչակալե գյուղի այցելության ժամանակ, որն անցյալ շաբաթ Սիրիայի տարածքից ենթարկվել է հինգ զոհի պատճառը դարձած հրետանային հարվածի:
Արձագանքելով Սիրիայի տարածքից բացված հրետանային հարվածին, Թուրքիայի զինված ուժերն արդեն վեց օր է ինչ շարունակում են հրետանային պատասխան կրակը:
Այս ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են Սիրիայից փախստականների ավելացող հոսքը կարգավորելու նպատակով Հորդանան ծրագրավորման 150 մասնագետ ուղարկելու մասին: Մասնագետները կօգնեն Հորդանանին նախապատրաստվել նաև այլ զարգացումներին, ներառյալ հակամարտության տարածման ու Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու հնարավորություններին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը զգուշացրել է Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում հակամարտության տարածման, ինչպես նաև Լիբանանի վրա Սիրիայի հակամարտության հետևանքների ազդեցության մասին:
Բան Կի-մունն այս շաբաթվա սկզբին «չափազանց վտանգավոր» էր որակել Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում և Լիբանանում տեղի ունեցող զարգացումները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ մտահոգություն էր արտահայտել նաև Սիրիայի կառավարական և ընդդիմության ուժերին զենքի շարունակվող մատակարարումներով:
Իր խոսքում Բան Կի-մունը վերահաստատել էր հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու մասին կոչերը՝ նշելով, որ սա միակ եղանակն է՝ լուծելու անցյալ տարվա մարտ ամսին բռնկված հակամարտությունը: