Թուրքիայի հարավ-արևելքում սպանվել է երկու զինծառայող

Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներ (արխիվային լուսանկար)

Թուրքիայի հարավ-արևելյան Շիրնակն նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հարձակման պատճառով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի երկու ծառայող:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, հինգշաբթի ուշ երեկոյան Թուրքիայի զինված ուժերի շարասյան Շիրնակ նահանգի ճանապարհներից մեկով անցնելու ընթացքում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները գործարկել են հեռակառավարվող ական: Ականի պայթյունից հետո զինյալները կրակ են բացել շարասյան ուղղությամբ:

Փոխհրաձգության արդյունքում վնասվածքներ է ստացել Թուրքիայի զինված ուժերի հինգ զինծառայող, որոնցից երկուսը ստացված վնասվածքներից մահացել են:

Տարածքում մեկնարկել են հարձակվողների ձերբակալմանն ուղղված միջոցառումներ: