Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ են կայանալու

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ են կայանալու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նախատեսվածից մեկ ամիս շուտ:

Ընտրությունները նախատեսվում էր անցկացնել հուլիսին, սակայն Էրդողանն ասել է, որ կառավարությունը ծրագրում է անցկացնել ընտրությունները հուլիսին` արձակուրդների ժամանակաշրջանի մեկնարկից առաջ:

Նրա կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին` փորձելով երրորդ անգամ մնալ իշխանության ղեկին:

Անցած ամիս անցկացված հանրաքվեի արդյունքում երկրի բնակչության կողմից հավանության արժանացած սահմանադրական բարեփոխումները գնահատվում են որպես վարչապետ Էրդողանի գլխավորած կառավարությանն աջակցության նշան: