«BRIC»-ի կազմի մեջ ընդգրկված չորս պետություններն ընդունել են արագ զարգացող երկրների այս խմբին միանալու Հարավաֆրիկյան Հանրապետության դիմումը։
«BRIC»-ի կազմում ընդգրկված է անցումային տնտեսությամբ խոշոր չորս պետություն՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը։
Կազմակերպության հերթագայող նախագահությունը ներկայումս ստանձնել է Չինաստանը։
Չինաստանի լրատվամիջոցների համաձայն, Հարավաֆրիկյան Հանրապետության ընդգրկումը «BRIC»-ի կազմի մեջ բարենպաստ է լինելու այս չորս պետության զարգացման համար և կբարելավի նրանց հարաբերություններն անցումային շուկայական տնտեսությամբ այլ պետությունների հետ։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը զգալիորեն զիջում է «BRIC» երկրներին բնակչության և տնտեսական գործունեության ծավալի առումով, սակայն այս պետության տնտեսությունն ամենախոշորն է Անդրսահարյան Աֆրիկայում, և դրա միջոցով «BRIC»–ը կազմող երկրների համար կստեղծվի դեպի մեկ միլիարդ բնակիչ ունեցող Աֆրիկյան ամբողջ մայրցամաքի շուկան մուտք գործելու հնարավորություն։