Պենտագոնի խոսնակի համաձայն, տեղի է ունեցել օդանավի ուղղությամբ իրականացված հարձակման մասին տեղեկությունների «արտահոսք»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համաձայն, Իրանի զինված ուժերի կործանիչներից մեկը անցյալ շաբաթ կրակ էր բացել Պարսից ծոցի միջազգային ջրերի վրայով թռչող՝ Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող անօդաչու մի օդանավի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլն ասել է, որ նոյեմբերի 1-ին «Պրեդատոր» տեսակի անօդաչու օդանավն իրականացնում էր կանոնավոր գաղտնի հերթապահություն: Լիթլի համաձայն, օդանավը մուտք չէր գործել Իրանի տարածքային ջրեր, օդանավը հարձակման արդյունքում վնասվածքներ չի ստացել և կարողացել էր անվտանգ վերադառնալ ռազմակայան:
Պենտագոնի խոսնակի համաձայն, Միացյալ Նահանգները տեղեկացրել է Իրանին Պարսից ծոցում հետախուզական գործողությունները շարունակելու մտադրության մասին, ինչը համապատասխանում է արդեն երկար ժամանակ գործող քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման ԱՄՆ-ի հանձնառությանը:
Լիթլը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել Իրանին Պենտագոնի կողմից հնարավոր պատասխանի վերաբերյալ, սակայն ասել է, որ ԱՄՆ-ի սեփականությունը պաշտպանելու նպատակով քննարկվում են ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցները:
Հատկանշական է, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը սովորաբար մեկնաբանություններ չի տրամադրում գաղտնի առաքելությունների շուրջ: Պենտագոնի խոսնակը ափսոսանքով նշել է, որ տեղի է ունեցել օդանավի ուղղությամբ իրականացված հարձակման մասին տեղեկությունների «արտահոսք»: