Նեպալում քրիստոնյաները պահանջում են գերեզմանոցների համար տարածք հատկացնել

Նեպալում քրիստոնյաները պահանջում են գերեզմանոցների համար տարածք հատկացնել

Նեպալի մայրաքաղաք Կատմանդույում բազմաթիվ քրիստոնյաներ բողոքի ցույց են անցկացրել` պահանջելով կառավարությունից երկրի բոլոր 75 շրջաններում գերեզմանոցների համար տարածք հատկացնել:

Նեպալում բնակվող քրիստոնյաները նախկինում հուղարկավորել են իրենց հանգուցյալներին այս երկրի հիմնականում հինդու բնակչության պաշտամունքի վայր հանդիսացող Փաշուփաթի տաճարի մոտ, սակայն այնտեղ հուղարկավորությունների անցկացումը հետագայում արգելվել է:

Երկրի Գերագույն դատարանը ժամանակավորապես դադարեցրել է արգելքի գործողությունը, սակայն բողոքները շարունակվում են:

2007 թվականին անցկացված հետազոտության համաձայն, Նեպալում բնակվում է մոտ 500 հազար քրիստոնյա, սակայն քրիստոնյաների առաջնորդների տվյալների համաձայն, այս թիվը կազմում է ավելի քան 1,2 միլիոն մարդ:

Նախկինում հինդու թագավորություն Նեպալը աշխարհիկ պետություն է հռչակվել 2006 թվականին: