Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել նախագահ Օբամային

«Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք, - ասված է Սարգսյանի հեռագրում:

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», — եզրափակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հասցեագրված ցավակցական հեռագիրը։