Ցրված սկլերոզի բուժման մոր եղանակ՝ միջամտության միջոցով

Ցրված սկլերոզի բուժման մոր եղանակ՝ միջամտության միջոցով

«Սարսափելի հիվանդություն է, քանի որ մարդիկ չեն հասկանում և չգիտեն, թե ինչ է դա իրականում: Մարդիկ խուսափում են, իսկ ընտանիքի անդամներն ասում են՝ մեկ օր լավ ես զգում քեզ, հաջորդ օրը՝ ոչ: Նույնիսկ նրանք չեն հասկանում, և դա շատ դժվար է ամբողջ ընտանիքի համար, ոչ միայն տվյալ անձի»:

Միացյալ Նահանգներում գրեթե 500 հազար մարդ տառապում է ցրված սկլերոզով, ինչը համարվում էր անբուժելի, իմունային համակարգը խաթարող հիվանդություն, երբ մարդու մարմինը գրոհում էր իր իսկ բջիջների վրա: Անցյալ աշնանը «Միջամտող ռադիոլոգների միությունը» հրապարակել է կարծիք, որտեղ պաշտպանել է հիվանդանոցային մի հետազոտության արդյունքները, որոնց նպատակն է ցրված սկլերոզի նոր անվտանգ և արդյունավետ միջամտող բուժում գտնելը: Բուժման նման եղանակներից է միջամտող ռադիոլոգների կողմից այժմ կիրառվող անգիոպլաստիկան՝ անոթաձևափոխությունը, երբ սրտի կաթվածի վտանգի ենթակա հիվանդների մոտ արյան հոսքը բարելավելու համար լայնացվում է կրծքավանդակի և պարանոցի երակները:

Բժիշկներից մեկի կարծիքով, սա ցրված սկլերոզի բուժման հնարավոր հրաշալի տարբերակ է, սակայն իրենք գիտակցում են, որն այն դեռևս բավարար ուսումնասիրված չէ, և աջակցում են համապատասխան լրացուցիչ հետազոտությունների անցկացմանը, որպեսզի է՛լ ավելի լավ հասկանան, թե ինչպես է այս մեթոդն ազդում ցրված սկլերոզով հիվանդների վրա»:

Հետազոտության մեջ մասնակցող՝ ցրված սկլերոզով տառապող 231 հիվանդ ստացել է ներանոթային բուժում՝ ստենտի տեղադրումով կամ առանց դրա: Արդյունքները ցույց են տվել, որ նման բուժումը ապահով է անցկացնել հիվանդանոցներում կամ պոլիկլինիկաներում: Հետազոտության արդյունքում 97 տոկոսի մոտ խնդիրներ չեն առաջացել:

Մեկ այլ բժշկի համաձայն, անվտանգության վերաբերյալ արդյունքները կարևոր են բժշկական ցանկացած հետազոտություն անկցացնելիս:

«Մենք նպատակ ենք հետապնդում խրախուսելու, որ հիվանդները դիմեն և ստանան լրացուցիչ բուժում՝ միաժամանակ մեղմելով նրանց անհանգստությունը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ բժիշկները տեղյակ լինեն հետազոտության ընթացքում ստացված տվյալներից», - ասում է հետազոտությունն իրականացրած մեկ այլ բժիշկ:

Բուժման այս եղանակի միջոցով բուժում ստացած հիվանդներից մեկի վկայությամբ, «վիրահատությունից երեք ժամ անց ինձ թույլատրվեց կանգնել և անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան փոխվել է, քանի որ կարողանում էի բացել ձեռքերս, երբ նախկինում դրանք սեղմված էին, չէի կարողանում բռնել վերմակը կամ սավանը: Ես նաև զգում էի ոտքերս, ոտքերիս տակը, ինչը ինքնին հրաշալի էր»:

Միջամտող ռադիոլոգների և նվազագույն միջամտությամբ բուժման վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն կարելի է ստանալ SIRWEB.ORG կայքում: