Հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ
Իրաքում չորեքշաբթի օրն իրականացված բազմաթիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:
Երկրի անվտանգության ուժերի և առողջապահական ծառայությունների կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, ամենամեծ թվով զոհերը գրանցվել են հյուսիսային Քիրքուք նահանգում, որտեղ չորս մեքենայում տեղադրված ռումբերի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ինը, վնասվածքներ ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:
Հարավային Հիլա քաղաքում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է չորս մարդ, իսկ մայրաքաղաք Բաղդադում նույն եղանակով իրականացված ռմբակոծության զոհ է գնացել մեկ մարդ, մի քանիսը վնասվածքներ է ստացել:
Իրաքում բռնությունների իրականացումը, որոնց գագաթնակետը եղել է 2006-ից 2007 թվականներն ընկած ժամանակահատվածը, վերջին տարիներին նվազել է: Այս տարվա սեպտեմբերին սակայն երկրում խռովությունների հետևանքով զոհվել է 365 մարդ՝ դարձնելով այն Իրաքում երկու տարվա ընթացքում գրանցված ամենաարյունոտ ամիսը: