Ազատազրկում՝ նախկին նախագահի համար

Մոնղոլիայի նախկին նախագահ Նամբարին Էնհբայար

Ազատազրկման է դատապարտել նաև երկրի նախկին վարչապետին
Մոնղոլիայում դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Նամբարին Էնհբայարին՝ վերջինիս ներկայացրած կաշառակերության մեղադրանքներով մեղավոր ճանաչելուց հետո:

Դատարանը նախագահի հետ միասին հինգշաբթի օրը ոչ պատշաճ նվիրատվություններ և կաշառակերության հետ առնչություն ունեցող այլ մեղադրանքներով մեղավոր է ճանաչել նաև երկրի նախկին վարչապետին:

Նախկին նախագահ Էնհբայարը, որին արգելել են մասնակցել Մոնղոլիայում հունիս ամսին կայացած նախագահական ընտրություններում, անհիմն է անվանել մեղադրանքները և խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը: