28 զոհ՝ Մեքսիկայում տեղի ունեցած հրաձգության պատճառով

Մեքսիկայում «Vida con Armas» («Կյանք առանց զենքի») ծրագրի շրջանակներում հանձնված որոշ զենքեր

Մեքսիկայի Նայարիթ նահանգում ճանապարհի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով զոհվել է 28 մարդ։

Երկրի իշխանությունները չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնել են, որ հրաձգության վայրում հայտնաբերվել է վիրավոր չորս մարդ և լքված տասը մեքենա։

Հրաձգության մասնակիցները ամենայն հավանականությամբ մրցակից հանցախմբերի մասնակիցներ են եղել։

Ականատեսների համաձայն, փոխհրաձգությունը երկար է տևել, որի ընթացքում չի եղել տներից դուրս գալու հնարավորություն։