Մեքսիկան խնդրում է, որ ուղղաթռի կործանման հետաքննությանը մասնակցեն նաեւ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան


Մեքսիկայի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի օդագնացության ծառայությունների փորձագետներին՝ խնդրելով հետաքննել այն ուղղաթռի կործանման պատճառները, որի հետեւանքով զոհվել է երկրի ներքին գործերի նախարարը։ Վերջինս թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր։

Պաշտոնական աղբյուրների համաձայն, Մորան սպանվել է Մեխիկոյից Մորելոս ուղեւորվելու ճանապարհին։

Երկրի նախագահն ասել է, թե ուղղաթիռը կործանվել է մառախուղի պայմաններում թռչելով եւ կարծիք հայտնել, որ կործանումը դժբախտ պատահար է եղել։ Սակայն նա ավելացրել է, որ չի կարելի բացառել որեւէ տարբերակ։

Ուղղաթռի կործանման ժամանակ տախտակամածին եղել են նաեւ 7 այլոք, որոնք նույնպես զոհվել են։


Բլեյք Մորան ներքին գործերի նախարարի պաշտոնում էր նշանակվել հուլիս ամսին։ Նա դարձավ նախագահ Քալդերոնի օրոք ծառայած ներքին գործերի երկրոդ նախարարը, որը զոհվում է օդային աղետի արդյունքում։
2ՕՕ8 թվականի նոյեմբերին օդանավային աղետից զոհվել էր Հուան Քամիլո Մոուրինոն։ Չնայած կազմակերպված հարձակման մասին տարածված լուրերին, հետաքննիչները կործանման պատճառը համարել էին օդաչուի կողմից թույլ տրված սխալը։