Մեդվեդևը «չի ցանկանում ընտրապայքար մղել Պուտինի դեմ»

Մեդվեդևը «չի ցանկանում ընտրապայքար մղել Պուտինի դեմ»

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ցանկանում է մասնակցել նախագահական երկրորդ ժամկետի համար ընտրապայքարում, սակայն չի ցանկանում նախընտրական պայքար ծավալել Վլադիմիր Պուտինի դեմ։

«Financial Times» պարբերականին տված հարցազրույցում Մեդվեդևն ասել է, թե իր և վարչապետ Պուտինի միջև մրցակցությունը նախագահի պաշտոնի համար երկրի համար «լավագույն սցենարը» չի լինի։ Բացի այդ, նա հերքել է իր և Պուտինի հարաբերությունների վատթարացման մասին ասեկոսեները՝ ասելով, որ երկուսը քաղաքական նույն ուժն են ներկայացնում։

Ռուսաստանի նախագահն ասել է նաև, որ ցանկանում է հաջորդ տարի վերընտրված տեսնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Մեդվեդևի համաձայն, Օբամայի վարչակազմի օրոք երկու պետությունների միջև հարաբերությունները բարելավվել են։