Երեքշաբթի օրը արտակարգ հանդիպումից հետո Արաբական Լիգան իր աջակցությունն է հայտնել Լիբիայի կառավարության ռազմական օգնության կոչին՝ սակայն լռելով որևէ գործնական քայլի մասին:
Լիբիայի արևելքում հիմնավորված կառավարական ուժերի Տրիպոլիի իսլամիստական կառավարության զորքերի դեմ բախումների ծավամանը զուգահեռ, «Իսլամական պետություն» խմբավորմանը առընչվող խմբերի խնդիրը առաջնային դարձավ Լիբայում:
Պաշտոնական Վաշինգտոնը նշում է, որ ահաբեկչությանը հակազդելու լավագույն ձևը Լիբիայի համար անվտանգ միջավայրի ձևավորումն է՝ միացյալ կառավարության միջոցով. «Մենք շարունակում ենք աջակցել այդ նպատակին հասնելու ՄԱԿ-ի ջանքերին», -ասել է պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:
Սակայն մտահոգություն կա, որ ՄԱԿ-ի գործընթացը չափավոր ազդեցություն կունենա: Ըստ Ամերիկյան առաջընթացի կենտրոնի աշխատակից Բրայան Քաթուլիսի հարցին ավելի ռազմավարական մոտեցում է պետք: ԱՄՆ-ն ու Եգիպտոսը այն երկրների շարքում են, որ օդային հարվածներ են հասցնում Լիբիայում առկա զինյալներին: Սակայն ԱՄՆ-ն պատրաստ չէ ավելի ծավալուն ռազմական գործողությունների. «Հաշվի առնելով ԱՄՆ-ի փորձը Իրաքում և այլուր՝ ռազմական գործողությունների ծավալման համար կա վտանգի հասկանալի զգացողություն, հատկապես երբ նայում ես տարածաշրջանում առկա իրավիճակին»:
Լիբիայի պառակտված կառավարության հետ գործ բռնելու անորոշությունը ու հեղհեղուկ լինելը, նույնպես կարող է դեր խաղալ ԱՄՆ-ի կողմից իր ռազմական դերի սահմանափակման որոշման մեջ. «Հակամարտությունում միջազգայնորեն ճանաչված կողմին ռազմական օգնության տրամադրումը, կընկալվի որպես ԱՄՆ-ի կողմնակալ միջամտություն», - նշում էր Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության հաստատության վերլուծաբան Սարա Ֆյուերը:
Նա ավելացրեց նաև, որ ԱՄՆ-ն շատ այլ այրվող խնդիրներ ունի տարածաշրջանում, հատկապես կապված Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հետ:
Տիգրան Մարտիրոսյան