«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, այս տարվա հունիս ամսին Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած ազգամիջյան բախումների ժամանակ երկրի պետական մարմինները ուզբեկական համայնքին չէին տրամադրել համապատասխան մակարդակի պաշտպանություն:
Երկուշաբթի օրը իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ կառավարական ուժերը, այցելելով ուզբեկական թաղամասեր և այնտեղ իրականացնելով բնակչության զինաթափման աշխատանքներ, «կամա թե ակամա» պաշտպանություն էին տրամադրել ուզբեկների հանդեպ բռնություններ գործող և նրանց վրա հարձակումներ կատարող ամբոխներին:
«Human Rights Watch» կազմակերպության համաձայն, այդ աշխատանքների ընթացքում առկա էին կալանավորված անձանց իրավապաշտպան տրամադրելը մերժելու, ինչպես նաև վատ վերաբերմունքի և խոշտանգումների բազմաթիվ դեպքեր:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ որպես 91 էջ ծավալով զեկույցի հիմք են ծառայել ղրղըզ և ուզբեկ տուժածների հետ, ինչպես նաև վկաների, փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, պետական և իրավապաշտման մարմինների ծառայողների հետ անցկացված ավելի քան 200 հարցազրույց:
Ղրղըզների և էթնիկ ուզբեկների միջև ընդհարումների զոհ է դարձել ավելի քան 350 մարդ: