Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու մասին հրամանագիրը
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկը՝ նավթային նախկին մագնատ Միխայիլ Խոդորկովսկին, որն ավելի քան տասը տարի անց է կացրել բանտարկության մեջ, ուրբաթ օրն ազատ է արձակվել:
Այս մասին հաղորդել է Խոդորկովսկիի փաստաբան Վադիմ Կլյուվգանտը՝ Վլադիմիր Պուտինի կողմից ուրբաթ օրն ավելի վաղ Խոդորկովսկիի համաներման մասին հրամանագիրը ստորագրելուց հետո:
Համաներման մասին Պուտինի ստորագրած հրամանագրում, որն ուժի մեջ է մտել անմիջապես, ասված է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից:
Կլյուվգանտի համաձայն, փաստաբանները «ստացել են պաշտոնական հաստատում կալանավայրի ղեկավարությունից այն մասին, որ Միխայիլ Խոդորկովսկին ազատ է արձակվել և հեռացել է Կարելիայի տարածքում գտնվող կալանավայրից»:
Փաստաբանը սակայն նշել է, որ տեղյակ չէ, թե ազատ արձակվելուց հետո ուր է ուղևորվել Խոդորկովսկին:
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիին համաներում շնորհելու հնարավորության մասին անսպասելի հայտարարությամբ էր հանդես է եկել:
«Միխայիլ Խոդորկովսկին, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է ստորագրեր ներում շնորհելու մասին միջնորդություն անվանումը կրող համապատասխան փաստաթուղթ: Նա չէր արել դա: Սակայն վերջերս նա ստորագրել է նման փաստաթուղթ և դիմել ինձ՝ ներում շնորհելու խնդրանքով», - ասել է Ռուսաստանի նախագահն ամենամյա մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Կրեմլի քննադատները Խոդոկովսկիին քաղբանտարկյալ էին համարում: