Երկու պետությունները փորձում են մինչև այս ամսվա վերջ հասնել համաձայնության, որի նպատակն է՝ թույլ տալ Միացյալ Նահանգներին պահպանել զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում գալիք տարի ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ռազմական առաքելության ավարտից հետո
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անսպասել է այցել է կատարել Աֆղանստան՝ նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:
Երկու պետությունները փորձում են մինչև այս ամսվա վերջ հասնել համաձայնության, որի նպատակն է՝ թույլ տալ Միացյալ Նահանգներին պահպանել զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում գալիք տարի ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ռազմական առաքելության ավարտից հետո:
Վաշինգտոնն ու Քաբուլը մեկ տարուց ավելի է, ինչ բանակցում են այս խնդրի շուրջ: Երկու պետությունների միջև համաձայնության ձեռքբերմանը խոչընդոտում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի զինված ուժերի դերը և ներկայության ազդեցությունը երկրի ինքնիշխանության վրա:
Աֆղանստանի նախագահը պահանջում է Միացյալ Նահանգների իշխանություններից երաշխավորել, որ ապագայում այս երկիր ներխուժում չի կատարվի:
ԱՄՆ-ի և Աֆղանստանի իշխանությունների միջև համաձայնության չհասնելու դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը 2014 թվականից հետո դուրս կբերվեն Աֆղանստանից: