Քերրին Սենատին կհորդորի չսահմանել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

Արտգործնախարար Քերրին, հանդես գալով ԱՄՆ-ի Սենատի բանկային հարցերով հանձնաժողովի առջև, կներկայացնի իր կարծիքը, որի համաձայն Իրանի դեմ ներկայում նոր պատժամիջոցներ սահմանելը «սխալ» կդառնա
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Միացյալ Նահանգների Սենատում չորեքշաբթի օրը կայանալիք լսումների ժամանակ կզգուշացնի երկրի օրենսդիրներին այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման ընթացքում այս երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու անհրաժեշտության բացակայության մասին:

Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի, արտգործնախարար Քերրին, հանդես գալով ԱՄՆ-ի Սենատի բանկային հարցերով հանձնաժողովի առջև, կներկայացնի իր կարծիքը, որի համաձայն Իրանի դեմ ներկայում նոր պատժամիջոցներ սահմանելը «սխալ» կդառնա:

«Ճիշտ քայլ կլինի պատժամիջոցների գործողության ժամանակավոր դադարեցումը: Դա չի նշանակում, որ մենք չենք կարող ապագայում կրկին ուժի մեջ մտցնել դրանք: ԱՄՆ-ի բանագնացները չեն բացառում այս հնարավորությունը: Դա պարզապես դադար է, որը թույլ կտա մեզ տեսնել, թե արդյոք բանակցային գործընթացը հաջողությամբ կպսակվի», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

Ինչպես աշխարհի տերությունների որպես «P5+1» հայտնի խումբը, այնպես էլ Իրանի իշխանությունները բանակցությունների վերջին փուլից հետո լավատեսություն են արտահայտել՝ չնայած կողմերի միջև համաձայնության չգալու հանգամանքի:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն գալիք շաբաթ:

ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ այս ընթացքում կողմ են հանդես գալիս Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների խստացման: Այսպես, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մեմենդեսն ամերիկյան «USA Today» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է, որ «ավելի խիստ պատժամիջոցները կխթանեն Իրանին ստուգելի եղանակով ապամոնտաժել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը»:

«Երբ Իրանը կհամապատասխանի պահանջներին, պատժամիջոցները կարելի է հանել՝ արդյունքում հասնելով տնտեսության մեջ ստեղծված իրավիճակի թեթևացման»: