«Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն նաև Սիրիայի և աշխարհի տնտեսության զարգացման խնդիրները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Իռլանդիայում երկուշաբթի օրը մեկնարկող «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի ընթացքում կանցկացնեն երկժամյա հանդիպում, որի ընթացքում կքննարկեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացումը, այլ նաև Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող օգնության ավելացման և այդ երկրի շուրջ միջազգային համաժողովի նախապատրաստման, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության խնդիրները:
Այս մասին, ըստ հաղորդագրությունների, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որի համաձայն «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք բանակցությունների արդյունքներով կստորագրվի երեք փաստաթուղթ:
Ըստ Ուշակովի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները բացի այդ նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երկուշաբթի օրը հանդես գալով Բելֆաստում երիտասարդ ունկնդիրների լսարանի առջև, ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների կողմերի համար տարաձայնությունների լուծման օրինակ է անվանել Հյուսիսային Իռլանդիայում հաստատված խաղաղությունը:
Նախագահ Օբաման իր ելույթի ընթացքում, դիմելով երիտասարդությանը, ասել է, թե «խաղաղության պայմանների բանակցային գործընթացին մասնակցում են առաջնորդները, սակայն խաղաղության ճակատագիրը կախված է ձեզանից»:
«Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի ընթացքում պետությունների առաջնորդները կանդրադառնան նաև աշխարհում տնտեսական աճն արագացնելու հնարավորություններին: