Ֆրանսիան օրինական տերերին է վերադարձրել ֆաշիստների կողմից առևանգված գեղանկարները

Ֆրանսիայի կառավարության կողմից ֆաշիստների կողմից առևանգված գեղանկարներն օրինական տերերին վերադարձնելու արարողությունը

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտիի համաձայն, գեղանկարների սեփականատեր հանդիսացող ընտանիքներին արվեստի ստեղծագործությունները վերադարձնելն իր բարոյական պարտականությունն է
Ֆրանսիայի կառավարութունը օրինական տերերին է վերադարձրել ֆաշիստների կողմից առևանգված գեղանկարները:

Երկրի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտիի համաձայն, գեղանկարների սեփականատեր հանդիսացող ընտանիքներին արվեստի ստեղծագործությունները վերադարձնելն իր բարոյական պարտականությունն է, և դրանով ճանաչվում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիստների կողմից պատճառված տառապանքները:

Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ֆաշիստներն առևանգել են գեղանկարներն իրենց օրինական տերերից: Ֆրանսիայի թանգարանները, որտեղ պահվում են հրեա և ոչ հրեա ընտանիքներից առևանգված հարյուրավոր գեղանկարներ, հուսով են, որ դրանք կհաջողվի վերադարձնել իրենց սեփականատերերին: