Ֆրանսիան ու Հնդկաստանը բազմամիլիարդ գործարքներ են ստորագրել

Ֆրանսիան ու Հնդկաստանը բազմամիլիարդ գործարքներ են ստորագրել

Ֆրանսիան ու Հնդկաստանը ստորագրել են մի քանի միլիարդ դոլար արժողությամբ Հնդկաստանում երկու ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր:
Մոտ 9,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը ստորագրվել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի միջև Նյու Դելիում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում:

Հնդկաստանում միջուկային ռեակտորների կառուցման աշխատանքներն իրականացնելու է «Areva» ընկերությունը, որը միջուկային ոլորտում գործող ֆրանսիական խոշորագույն ընկերություններից է:

Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հնդկաստանի ընկերությունների հետ ստորագրված և ստորագրվելիք գործարքների ընդհանուր արժեքը կազմելու է 20 միլիարդ դոլար:

Այդ գործարքների թվում է «Airbus» ինքնաթիռների լիզինգային պայմանագիրը, ինչպես նաև Հնդկաստանի զինանոցում առկա ֆրանսիական արտադրության «Միրաժ» ռեակտիվ կործանիչների արդիականացումը:

Հնդկաստան կատարվելիք այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը կրկին նշել է, որ Ֆրանսիան սատարելու է Հնդկաստանին` ՄԱԿ-ի Անվտագնության խորհրդում Հնդկաստանին մշտական անդամ դառնալու գործում: