Ֆրանսիան նախագահական ընտրություններով կարող է հրաժեշտ տալ Սարկոզիին


Ֆրանսիայում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում այս երկիրը կարող է հրաժեշտ տալ ներկա նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Դեպքերի նման զարգացման դեպքում Սարկոզին կդառնա եվրոապական 11-րդ առաջնորդը, որը հեռանում է իշխանությունից տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Նրա պարտության դեպքում երկրի կառավարման ղեկն անցած երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ կանցնի սոցիալիստներին։ Սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը, վերջին հարցումներից մեկի համաձայն, 4ից 8 միավորով առավելություն ունի Սարկոզիի նկատմամբ։


Իր հայրենի քաղաքում, որտեղ նա 7 տարի զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը, Օլանդն ասել է, թե ՝՝Ֆրանսիան այսօր պիտի ասի, արդյոք օրը գեղեցիկ է, թե՝ ոչ՛՛։

Սարկոզիի աջակիցներն ասում են, թե նա լավ է կարողացել ղեկավարել երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում ու ՝՝նրա շնորհիվ է, որ Ֆրանսիան այսօր չի հայտնվել Հունաստանի ու Իսպանիայի իրավիճակներում՛՛։

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն վերջին ընտրատարածքի քվեատուփերը փակվելուց անմիջապես հետո