Պայթյուն ԱՄՆ-ի ծովային հետևակի ռազմակայանում, կան զոհեր

Նևադա նահանգը՝ ԱՄՆ-ի քարեզի վրա

Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ծովային հետևակի կողմից անցկացվող զորավարժությունների ընթացքում
ԱՄՆ-ի Նևադա նահանգում ծովային հետևակի ռազմակայանում գտնվող զենքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն:

Միացյալ Նահանգների ծովային հետևակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն յոթ զինծառայող, վնասվածքներ է ստացել ևս մի քանի ծառայող:

Հաղորդագրության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան՝ ԱՄՆ-ի ծովային հետևակի կողմից անցկացվող զորավարժությունների ընթացքում:

Նևադա նահանգում գտնվող Հոութորն ռազմական պահեստներում պահվում է սպառազինություն և ռազմական այլ տեխնիկա: Պահեստները և ռազմակայանը զբաղեցնում են 60 հազար հեկտար տարածք: