45 տարվա ազատազրկում՝ Բոսնիայում սերբերի ռազմականացված ուժերի նախկին հրամանատարին

Veselin Vlahovic, a Montenegrin warlord nicknamed Batko

Ազատազրկման այս ժամկետն առավելագույն պատիժն է, որը 1992-ից 1995 թվականները Բոսնիայի պատերազմի ընթացքում կատարված պատերազմի հանցագործությունների համար կարող է սահմանել դատարանը
Միավորված ազգերի կազմակերպության պատերազմի հանցագործությունների դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել Բոսնիայում սերբերի ուժերի նախկին հրամանատարին:

Ազատազրկման այս ժամկետն առավելագույն պատիժն է, որը 1992-ից 1995 թվականները Բոսնիայի պատերազմի ընթացքում կատարված պատերազմի հանցագործությունների համար կարող է սահմանել դատարանը:

«Բատկո» մականունը կրող, ծագումով Մոնտենեգրոյից Վեսելին Վլահովիչը մեղավոր է ճանաչվել սերբերի ուժերի կողմից օկուբացված Սարաևոյի տարածքներում 31 մարդու սպանության, առնվազն 13 կանանց բռնաբարության և բազմաթիվ հափշտակումներ կատարելու մեջ:

Այս հանցագործությունների համար Վլահովիչին «Գրբավիցայի հրեշ» են անվանել:

Վլահովիչին 2001 թվականին հաջողվել էր փախուստի դիմել նախաքննական կալանքից, սակայն վերջինս 2010 թվականին ձերբակալվել էր Իսպանիայում և փոխանցվել Բոսնիա: