Էլ Չապոն նորից փախավ ոստիկանությունից

Screen Shot of El Chapo costume, sold by ghoulishproductions.com. 101315

Screen Shot of El Chapo costume, sold by ghoulishproductions.com. 101315

Մեքսիկայի իշխանությունները հետապնդում են թմրանյութերի անօրինական առեւտրի արքաներից Օաքին “Էլ Չապո” Գուզմանին: Վեջինս շաբաթավերջին կարողացել էր խույս տալ ձերբակալությունից, սակայն ըստ Մեքսիկայի կառավարության, նա վիրավոր է։

Օաքին “Էլ Չապո” Գուզմանի հետապնդումը շարունակվում է: Թմրանյութերի վաճառքի այսպես ասած "արքան" հազիվ է խուսափել ձերբակալությունից անցած շաբաթվա վերջին Մեքսիկայի իրավապահների կողմից իրականածված հատուկ գործողության արդյունքում: Ըստ իշխանությունների “Էլ Չապոն” ոտքից եւ դեմքից վիրավորվել է Մեքսիկայի ծովային հետեւակի կողմից իրականցված գործողության ժամանակ:

Ինչպես տեղի բնակիչներն են պատմում, այդ օրը իրենք թաքնվել էին անկողնու տակ։ Տարածքի բնակիչները ակնածանքով են նկարագրում վերջիններիս հզոր գրոհը:

“Մենք անվտանգ չէինք ուստի ես երեխաներին մտցրեցի խորդանոց` այն նախապես պարպելուց հետո: Սակայն մեծաքանակ փամփշտագնդակներ խոցում էին տան պատերը։ Դա նման էր երկաթյա կարկտահարման”։

Ըստ Մեքսիկայի պաշտոնյաների, հետապնդումը շարունակվում է Սինալոայից մինչեւ հարակից Դուրանգո նահանգը` որը Գուզմանի հայրենի կալվածքն է համարվում: Գուզմանը հուլիս ամսին էր փախուստի դիմել բանտից։ Մեքսիկայի կառավարությունը ճգնում է գտնել հուլիսին բանտից փախուստ հաջողացրած քրեական հեղինակությանը: Նոր հրապարակված տեսանյութում լսվում է փախուստի պահին ճաղավանդակի ներսից եկող ուժգին հարվածների ձայնը։

Մեքսիկայի կառավարությունը խայտառակ էր եղել “Էլ Չապոյի” փախուստով։ Մինչ այդ Մեքսիկան հրաժարվել էր նրան հանձել ԱՄՆ-ին։ Սակայն այս անգամ ձերբակալելու դեպքում, նրան կարտահանձնենԱՄՆ-ին: