Ուժեղ երկրաշարժ Վաշինգտոնի շրջանում

Ուժեղ երկրաշարժ Վաշինգտոնի շրջանում

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի շրջանում երեքշաբթի օրը տեղի ունեցավ այս գոտու համար ուժգին երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի մոտակայքում, որտեղ ուժգնությունը եղել է 5.9 բալ։ Ցնցումը զգացվել է նաեւ Ռոդ Այլընդում, Նյու Յորք քաղաքում եւ Մասաչուսեցում, որտեղ այս պահին իր հանգիստն է անցկացնում նախագահ Բարաք Օբաման։

Երկրաշարժի ցնցումը սկսվել է 8ՕՕ մետր խորությունից։

Վաշինգտոնում էվակուացվել են բոլոր հաստատությունների աշխատակիցները։

Որոշ հաշվարկների համաձայն, կարելի է սպասել նոր երկրաշարժ այս գոտում։

Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությունն այս լուրը տեղադրեց ինտերնետային իր էջում, երբ կայանի հիմնական մասը պարտադիր էվակուացվել էր շենքից։

Զոհեր ու տուժածներ չկան։