Չինաստանը միջոցներ է ձեռնարկում հեղափոխությունը կանխելու համար

Չինաստանի իշխանությունները կիրակի օրը հրատապ միջոցներ են ձեռնարկել Մերձավոր Արևելքում ինտերնետի օգնությամբ տարածվող ժողովրդավարական շարժման ալիքի օրինակով երկրում «հասմիկների հեղափոխության» հնարավորությունը կանխելու ուղղությամբ։

Ձերբակալվել են ակտիվիստներ, մեծ թվով ոստիկաններ` դուրս բերվել քաղաքների փողոցներ: Գրաքննության են ենթարկվում Պեկինում, Շանհայում և գլխավոր մյուս քաղաքներում համացանցի միջոցով տարածվող բողոքի ցույցեր անցկացնելու կոչերը։

Չեն հաղորդվել Չինաստանում բողոքի ցույցեր կազմակերպելու փորձ անողների մասին տեղեկություններ, սակայն նախնական տվյալներով, կոչերից շատերը հրապարակվել են Չինաստանից դուրս ապրող այլախոհների կողմից։

Չինաստանի իշխանությունները սահմանափակել են Թունիսում որպես «հասմիկների հեղափոխություն» սկսված, ապա Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի պետություններում տարածում գտած քաղաքական խռովությունները լուսաբանող հաղորդագրությունները։ Այստեղ սահմանափակվել է նաև խռովությունների վերաբերյալ համացանցում և միկրո-բլոգերի կայքերում տեղեկություններ որոնելու հնարավորությունը։