Պայթյուն Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի մոտակայքում

Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և բարգավաճում» իշխող կուսակցության գրասենյակի մոտակայքում ռումբ է գործարկվել:

Քաղաքի ոստիկանապետի համաձայն, չորեքշաբթի առավոտյան իրականացված պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել ոստիկանության տասը ծառայող:

Թուրքիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, մոտոցիկլետի վրա տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով վնասվել են ոստիկանության մեկ ավտոբուս և մոտակայքում եղած ևս մեկ ավտոմեքենա:

Հարձակման համար որևէ կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: