ՄԱԿ-ը զգուշացրել է թռչնի գրիպի նոր վտանգի մասին

ՄԱԿ-ը զգուշացրել է թռչնի գրիպի նոր վտանգի մասին

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կրկին կարող է ակտիվանան «թռչնի գրիպի» վիրուսը:

ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության համաձայն, H5N1 վիրուսի տեսակի տարբերակներից մեկը, որն ունի առկա պատվաստանյութերով ստեղծվող պաշտպանությունը շրջանցելու հատկություն, հայտնվել է Չինաստանում և Վիետնամում:

Կազմակերպության համաձայն, թռչնի գրիպից այս տարի Կամբոջիայում մահացել է ութ մարդ, ներառյալ այս ամիս մահացած վեցամյա մի երեխայի:

H5N1 վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 2003 թվականին, իսկ 2006 թվականին համաճարակի գագաթնակետին այն տարածված է եղել 63 պետությունում, որից հետո դրա տարածումը հնարավոր եղավ կասեցնել ընտանի թռչունների զանգվածային տեսակավորման միջոցով:

Վիրուսի տարածումը սակայն շարունակվել է Բանգլադեշում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Վիետնամում, որտեղ 2010-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թռչնի գրիպի մոտ 800 դեպք:

Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության համաձայն, 2008 թվականից վիրուսը վերսկսել է տարածվել աշխարհագրական լայն տարածքներով թռչունների միգրացիայի ուղղությունների պատճառով, որի հետևանքով վիրուսը հայտնվել է Իսրայելում, պաղեստինյան տարածքներում, Բուլղարիայում, Ռումինիայում, Նեպալում և Մոնղոլիայում, որտեղ վիրուսի այս տեսակը չի հանդիպել մի քանի տարի:

Կազմակերպության գլխավոր անասնաբույժ Խուան Լուբրոթի համաձայն, «թռչունները տեղափոխում են վիրուսը, սակայն թռչնաբուծության ոլորտում կիրառվող գործելակերպը նպաստում է դրա տարածմանը»:

Լուբրոթի համաձայն, H5N1 ակտիվացումը նշանակում է, որ գալիք մի քանի ամսվա ընթացքում մարդիկ «կարող են հանկարծակի հայտնաբերել, որ վիրուսն արդեն իրենց կողքին է»: