Միլիարդատերերը խոստանում են օժանդակել բարեգործությանը

Միլիարդատերերը խոստանում են օժանդակել բարեգործությանը

Միլիարդատեր դարձած «Facebook» կայքի հիմնադիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի 16 գերհարուստ այլ անձինք և ընտանիքներ համաձայնության են եկել իրենց կարողության մեծ մասը նվիրաբերել բարեգործական նպատակների համար:

Մարկ Ցուկերբերգը սոցիալական մեդիայի հսկայական իր կազմակերպության միջոցով վաստակել է մոտ 6,9 միլիարդ դոլար: 26-ամյա գործարարն ասում է, որ հսկայական կարողություն ունեցող որոշ մարդիկ իրենց կարողությունը որպես նվիրատվություն են փոխանցում միայն կյանքն ավարտին մոտենալու ժամանակ: Իր կարծիքով, դա սխալ է, քանի որ «դեռևս այնքան աշխատանք կա կատարելու»:

Նվիրատուները միացել են Ուորեն Բաֆեթ և Բիլ Գեյթս միլիարդատերերի կողմից հիմնադրված «Giving Pledge» բարեգործական նախագծին:

Նախագիծն այժմ միավորում է 57 անդամ և սպասում է, որ դրանում կընգրկվեն նաև ԱՄՆ-ի տարածքից դուրս ապրող հարուստները:

Հիմնադրամի անդամները պարտավորվում են իրենց աջակցությունը տրամադրել այն ժամանակ, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով սոցիալական ծառայություններ տրամադրելու կարիքը մեծացել է` ի տարբերություն բարեգործական նվիրատվությունների: