Կալանավորված ահաբեկիչները փախուստի են դիմել Իրաքի բանտից

Կալանավորված ահաբեկիչները փախուստի են դիմել Իրաքի բանտից

Իրաքի հարավում գտնվող մի բանտից փախուստի է դիմել ահաբեկչական գործունեության համար ձերբակալված 12 կալանավոր։

Իրաքի պաշտոնատար անձանց համաձայն, փախուստը տեղի է ունեցել Բասրա նավահանգստային քաղաքի բանտերից մեկից։

Փախուստի դիմած անձինք մեղադրվում են այս քաղաքում նոյեմբերի 8–ին իրականացրած ահաբեկչական ռմբային հարձակում իրականացնելու մեջ, որին զոհ է դարձել տասը, վնասվածքներ ստացել՝ 30 մարդ։

Ահաբեկիչները ձերբակալվել են հարձակումից երկու շաբաթ անց, սական դեռևս չեն կանգնել դատարանի առջև։

Իրաքի իշխանությունները սկսել են փախուստի դիմած անձանց որոնման աշխատանքները։