Ավստրալիայում փախստականները հրկիզել են կալանատան 9 մասնաշենք


Ավստրալիայում փախստականների կալանավայրում մոտ 1ՕՕ մարդ հրկիզել են հաստատության մի քանի շենք՝ սկսելով իրենց խոսքերով ասած ՝՝Օգնության ճիչ՛՛ ապստամբությունը։

Հրկիզումը սկսվել է շենքերից մեկում, երբ երկու կալանավորներ գիշերվա ընթացքում մագլցել են Սիդնեյում գտնվող Villawood-ի կալանատան տանիքը։ Ապստամբությունը տարածվել է եւս 9 մասնաշենքերում, որոնք բոլորն էլ հրկիզվել են ապստամբների կողմից։

Իսկ երբ տեղ են հասել հրշեջները, ապստամբները մարման աշխատանքները խոչընդոտել են հրշեջների վրա լուսարձակի լույս արձակելով։

Մինչեւ առավոտ տանիքներին մնացել է միայն մի քանի ապստամբ։

Ավստրալիան դարձել է աղքատ ու պատերազմների մեջ գտնվող երկրների հուսահատ մարդկանց ժամանակավոր ապաստարան։ Նրանցից շատերն այստեղ են հասնում փոքր ձկնորսական նավակներով՝ կտրելով 35Օ կմ տարածք։