Հայաստանի նախագահը կբանակցի Ռուսաստանի իր գործընկերոջ հետ

Հայաստանի նախագահ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ (արխիվային լուսանկար)

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:

«Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում», - ասված է հաղորդագրության մեջ: