Հայաստանի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ որոշում չի կայացրել

Հայաստանի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ որոշում չի կայացրել

Հայաստանի խորհրդարանը որոշում չի կայացրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ:

Արցախի անկախության վերաբերյալ նախագիծը ներկայացվել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության կողմից:

Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնեցին Հայաստանի Ազգային Ժողովի քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանի գրասենյակից, որոշումը չի ընդունվել` քվորումի բացակայության պատճառով:

Քվորումի բացակայության պատճառը կառավարող կոալիցիայի ձեռնպահ մնալու հանգամանքն էր:

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները խիստ քննադատության են ենթարկել կառավարող կոալիցիային` Արցախի անկախությունը ճանաչելու հարցով քվեարկությունը ձախողելու համար:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու դեպքում» իր երկիրը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: