Բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի ընտրությունների ժամանակ

Բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի ընտրությունների ժամանակ

Ալբանիայում կիրակի օրն անցկացված տեղական ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել բռնություններ, պայթյուններ, փոխհրաձգություն, գրանցվել` դանակահարման դեպքեր:

Լարվածությունը 4.2 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս երկրում բարձր է եղել նաեւ քվեարկությունից առաջ:

Ընտրությունների նախորդ օրը ավտոմեքենեյում տեղադրված ռումբ է պայթել Կուկես քաղաքում` վնասելով ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության թեկնածուի ավտոմեքենան: Մարդկային զոհեր ու մարմնական լուրջ վնասվածքներ ստացածներ չկան:

Հունվար ամսին այս երկրում սկսված հակակառավարական ապստամբությունների ժամանակ զոհվել էր 4 մարդ:

Այս վերջին ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվելու են երկուշաբթի օրը: