Ավանդական նավաշինարարները դիմակայում են նոր տեխնոլոգիայի և անկայուն տնտեսության մարտահրավերին

ԱՄՆ-ի Մեյն հյուսիսային նահանգում նավշինությունը հարյուրավոր տարիների պատմություն ունի: Այսօր նավաշինության ոլորտն ապահովում է նահանգի աշխատուժի զբաղվածության 5 տոկոսը ևՄեյնի տնտեսության համար ստեղծում տարեկան 600 միլիոն դոլար: Մեյնում կառուցված նավերի կայուն պահանջարկը պայմանավորված է 11 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող ափում ձկնորսների և հանգստի սիրահարների առկայությամբ:

Իր հայրենի քաղաք Սաութվեսթ Հարբորում թոշակառու Ռալֆ Սթենլին կյանքի ութսուն տարիների մեծ մասը նվիրել է նավերի նախագծմանը և շինարարությանը: Հին գործիքներով և իրենց ժամանակն ապրած մեթոդներով պատրաստած նրա նավերը նավերը առասպելական համբավ ունեն:

Նա ասում է, որ փայտի հետ աշխատանքը, փայտից նավ պատրաստելը պահանջում է մեծ հմտություն: Այդ հմտությունները ձեռք են բերվել հազարավոր տարիների ընթացքում և փոխանցվել մարդկանց: Եթե մարդիկ դադարենք փայտից պատրաստել, այդ հմտությունները կկորչեն”:

Սթենլիին անհանգստացնում է այն, որ աճում է նավաշինարարների թիվը, ովքեր միատեսակ նավերի շինանարարության համար նավի կմախքի կաղապարը պատրաստում են թելապակուց:

Այլ նավաշինարարների նման Սթենլին ևս կարծում է , շինարարական նյութը սահմանափակում է ստեղծագործ լինելը:

«Երբ հայտնվեց թելապակին, մտածում էի օգտագործել այն, սակայն դա կնշանակեր, որ չէի կարողանալու փոփոխել կաղապարը: Մինչդեռ իմ պատրաստած նավերը տարբեր են»,-ասում է նա:

Սթենլիի որդին` Ռիչարդը, ով նախընտրում է աշխատել փայտի հետ, ասում է. «Թելապակուց պատրաստված նավերի կմախքը կոշտ է: Փայտը ներող է, այն կլանում է ցնցումները, մինչդեռ թելապակին խիտ է և արձագանքում է դրանց »:

Մեյնի նավաշինությունը խթանող «Մեյնում պատրաստված նավեր» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագ Քերրի Ռասսելի համոզմամբ` փայտյա նավերը միշտ կունենան որոշակի գրավչություն, իսկ թելապակու կիրառումը պայմանավորված է տնտեսական և գործնական նկատառումներով:

«Թելապակուն անցնելու խնդիրը դիմացկուն, սակայն թեթև և պահպանման համար քիչ ծախսեր պահանջող կմախք արտադրելն էր»,-բացատրում է նա:

“Մորիսի սպորտանավեր” մրցանակակիր կազմակերպության ղեկավար Գայլեր Մորիսն ասում է, որ ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս նախագծել նավեր, որոնց պահպանումն ու գործարկումն ավելի դյուրին է: Նրանց սպրոտանավերի գինը տատանվում է 185 հազարից մինչև $1.4 միլիոն դոլար:

38-ամյա այս կազմակերպության նավերի բաղադրիչներն չեն աշխատում ձեռքի աշխատանքով, դրանք էլեկտրական են: Մեքենայացված տարբեր սարքեր հեշտացնում են նավարկումը: Առագաստի մեքենայացված ծածկոցը, օրինակ, պաշտպանիչ դեր է կատարում, երբ առագաստը կիրառության մեջ չէ:

Էլեկտրական ճախարակի միջոցով թուլացվում և ձգվում է առագաստը ծալելու և բացելու համար օգտագործվող պարանը:

Քերրի Ռասելի կարծիքով` նավերի արդիականացման պատճառներից մեկն այն է, որ դրանց գնորդները գերզբաղված են: Տեխնոլոգիան թույլ է տալիս նավարկել սովորեցնել այն մարդկանց, ովքեր ավանդական եղանակով նավարկում սովորելու ժամանակ չունեն:

Նավաշինարարները համամիտ են, որ Մեյնում պատրաստված նավերն առանձնահատուկ են թե աշխատանքի և թե զվարճանքի համար: անկախ այն բանից, թե դա 4 մետրանոց փայտաշեն թիանավակ է, թե 46 մետրանոց արագընթաց առագաստանավ: Նրանք պնդում են, որ Մեյնի նավերը միանշանակ որակյալ են:

Չնայած վերջին երկու տարիներին տնտեսական անկումն ազդել է նավաշինության վրա, ապագայի նկատմամբ տրամադրությունը լավատեսական է:

«Աշխարհի 72

տոկոսը ծածկված է ջրով: Մարդիկ միշտ նավարկելու են: Որակի շնորհիվ Մեյնում պատրաստված նավերի պահանջարկ միշտ է լինելու, ուստի ես լավատեսորեն եմ տրամադրված»,-ասում է Գայլեր Մորիսը:

Մինչդեռ

Մեյնի ավանդական նավաշինարարների համար, ինչպիսին Ռալֆ Սթենլին է, ապագան այնքան էլ հստակ չէ: Այսօր Սթենլին ժամանակի մեծ մասն անց է կացնում ջութակ նվագելով, որը պատրաստել է նույն փայտից, ինչն օգտագործում էր իր ինքնատիպ նավերի շինարարությունում: