Պատանի գյուտարարները - 2005-05-17

Միսսուրիի նահանգի միջնակարգ դպրոցներից մեկի ավարտական դասարանի մի խումբ աշակերտներ հայտնագործել են սառցակալած պատուհաններն արագորեն հալեցնող սարք։

Ձմռան սառն առավոտներին ձանձրանալով իրենց ավտոմեքենաների սառցակալած պատուհանների ապակիների հալվելուն սպասելով, Միսսուրիի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ հայտնագործել են սառցակալած պատուհաններն արագորեն հալեցնող մի սարք, որն օգտագործում է միկրոալիքների ուժը։

Աշակերտներից Մեյգան վոն Սթրոբն ասել է. "Ավտոմեքենաս կայանում էի դրսում եւ առավոտները երկար ժամանակ էր պահանջվում սառցակալած պատուհանները հալեցնելու համար"։

Իրենց հայտնագործությունը հիանալի գաղափար համարող Հոուփ Քարփենթըրը նշել է. "Այժմ առավոտները կարող եմ ավելի երկար քնել"։

Աշակերտները մասնակցում են էլեկտրոնային սարքավորումներ արտադրող Թոշիբա ընկերության կողմից անցկացվող ամենաարդիական սարքը հայտնագործողին որոշելու մրցույթին։

Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն 10-ը հազար դոլարով եւ կհանդիպեն ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ։ Փոխարենը, Թոշիբային կպատկանի մրցույթում հաղթող ճանաչվող նոր սարքի հեղինակային իրավունքները։