՚՚Իզաբել՚՚ ծովամրրիկը հանդարտվելով դարձել է արեւադարձային փոթորիկ - 2003-09-19

՚՚Ւզաբել՚՚ ծովամրրիկը, որի ուժգնությունը թուլանալով այժմ դարձել է արեւադարձային փոթորիկ, իր ետեւից թողել է տապալված էլեկտրասյուներ, ծառեր, եւ երկրորդ օրն է ինչ հարկադրել է դադարեցնել մայրաքաղաք Վաշինգտոնի պետական հիմնարկների եւ առեւտրական բոլոր կետերի աշխատանքը, Միացյալ Նահանգների Փենսիլվանիայի ու Նյու Յորքի նահանգների միջով այժմ սլանում է դեպի հյուսիսային ուղղությամբ։ ՚՚Իզաբել՚՚ ծովամրրիկի պատճառով զոհվել են առնվազն չորս անձինք, որի ուժգնությունը երեկ գիշեր թուլացել է, եւ այժմ համարվում է արեւադարձային փոթորիկ։ Փոթորկի հեւեւանքով մայրաքաղաք Վաշինգտոնում երկրորդ օրն է ինչ համերկրային ծառայությունների մեծ մասը փակ է։ Ավտոբուսներն ու մետրոյի գնացքները վերստին աշխատում են քսանմեկժամյա ընդմիջումից հետո, սակայն օդանավակայաններում ուղեւորները դեռեւս տուժում են ավիաթռիչքների հետաձգումից։ Փոթորկի հետեւանքով էլեկտրաէներգիայից զրկվել են Միացյալ Նահանգների Ատլանտյան ծովափում, Հյուսիսային Կարոլինայի նահանգից մինչեւ Նյու Ջըրսիի նահանգում բնակվող մոտավորապես երեք միլիոն անձինք։ Տեղատարափ անձրեւների պատճառով գետերը դուրս են եկել իրենց ափերից եւ հեղեղները լցվել են բազմաթիվ տներ եւ բիզնեսներ։ Նախագահ Ջորջ Բուշը Հյուսիսային Կարոլինայի եւ Վիրջինիայի նահանգները հայտարարել է աղետի գլխավոր շրջաններ, եւ այդ տարածքների մաքրման աշխատանքների համար հատկացրել է արտակարգ իրադրությունների համար նախատեսված գումար։