Ֆինանսական հատկացումներ Հունաստանին

<!-- IMAGE -->

Եւրոպայի տնտեսապես խոշոր պետությունները վերջին աշխատանքներն են իրականացնում ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանին դրամական հատկացումներ կատարելու ուղղությամբ։
Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան երեքշաբթի օրը քվեարկեցին պարտքերի մեջ հայտնված իրենց հարեւանին 145 միլիարդ դոլարի օգնության փաթեթում իրենց բաժինները տրամադրելու օգտին։ Բացի այդ, Գերմանիայի մասնավոր բանկերը համաձայնվել են, որպես առանձին հատկացումներ, Հունաստանին տրամադրել եւս 1Օ միլիարդ դոլարի հատկացումներ։

Ֆինանսական ճգնաժամի եւ դրա դեմ պայքարում աշխատավարձն ու թոշակները կրճատելու մասին կառավարության ընդունած որոշման արդյունքում տասնյակ հազարավոր հույներ էին մի քանի օր առաջ բողոքի ցույցեր անցկացնում երկրի մի քանի քաղաքներում։ Մայրաքաղաք Աթենքում նրանք նույնիսկ փորձ արեցին գրոհել երկրի խորհրդարանի շենքը։

Չնայած Եւրոպական Միության ղեկավարները հույս ունեն, որ այս հատկացումներով կկանխվի ֆինանսական ճգնաժամի տարածումը դեպի Միության այլ երկրներ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հատկացումներն արդեն ուշացած են։