Ուկրաինայի խորհրդարանը երկարաձգեց Ղրիմի նավահանգստի վարձակալման ժամկետը

<!-- IMAGE -->

Չնայած բողոքի ցույցերին,Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի օրը 25 տարով երկարաձգեց ռուսական նավատորմի կողմից Ղրիմի նավահանգստի վարձակալման ժամկետը։
Քվեարկության ընթացքն անկառավարելի էր նույնիսկ Ուկրաինայի Ռադայի համար։
Ընդդիմադիրները ձվեր նետեցին խորհրդարանի խոսնակ Վոլոդիմիր Լիտվինի վրա։
Խորհրդարանում արձակվեցին նաեւ ծխարձակ 2 նռնակներ։
Քաղաքական գրոծիչների միջեւ հրմշտոց էր սկսվել, իսկ ուկրաինական դրոշը վայր էր ընկել նստատեղերի վրա։

Խորհրդարանի շենքից դուրս ընդդիմադիրների ցույցը ավելի հանդարտ բնույթ ուներ։ Ի դեպ, հակադիր ցույցի էին դուրս եկել նաեւ ռուսամետ նախագահ Յանուկովոչի կողմնակիցները։


Ռուսաստանի Դուման համաձայնագիրը հաստատեց ավելի խաղաղ մթնոլորտում։
Երկու երկրների նախագահների ստորագրած համաձայնագիրը, որով Ղրիմի նավահանգստում ռուսական նավատորմի տեղակայման 40 տարվա պայմանագիրը եւս 25 տարի երկարաձգվեց, վկայում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ներգործության նոր փուլի նախանշանների մասին։
Նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի վարած քաղաքականության նպատակը Ուկրաինան Կրեմլի ազդեցությունից ազատելն էր։ Մինչդեռ նորընտիր նախագահ Յանուկովիչի քաղաքականությունը ռուսամետ է։

Ուկրաինացի ազգայնամոլները այս համաձայնագիրը դիտում են, որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացում։ Ընդդիմադիր օրենսդիրները ներկայացրել են ընդունված համաձայնագիրը չեղյալ հայտարարելու նոր օրինագիծ։


450 անդամներից բաղկացած Ռադայում համաձայնագիրը հաստատվեց ձայների 236-ը 214 ի հարաբերությամբ։ Սակայն ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն ասել է,որ պայքարելու համաձայնագրի դեմ։

Ռուսական Դուման համաձայնագիրը հաստատեց միաձայն։


Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարեց, որ համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի անվտանգության համար։
Ռուսաստանը, Սեւվաստոպոլի նավահանգստում իր նավատորմի մինչեւ 2042 թվականը հաստատման համաձայնագրի դիմաց Ուկրաինային առաջարկել է գազի արտահանման դիմաց մեծ զեղչեր։

Գազի բարձր գինը ուկրաինական տնտեսության վրա բացասաբար ազդող ամենագլխավոր գործոնն է։ Գնի իջեցումը շատ խնդիրներ կլուծի Ուկրաինայում՝՝միաժամանակ բարձրացնելով նորընտիր նախագահ Յանուկովիչի վարկը։


Ռուսաստանի պաշտոնատար անձինք ասում են, որ Ուկրաինա արտահանվող գազի գնի 33 տոկոս զեղչը մեծ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի տնտեսության վրա, որի հիմնական մղիչ ուժը արտահանվող գազն է։