Իրանը լավատեսորեն է տրամադրված միջուկային վառելիքի փոխանակման համաձայնագրի նկատմամբ

Իրանը լավատեսորեն է տրամադրված միջուկային վառելիքի փոխանակման համաձայնագրի նկատմամբ

<!-- IMAGE -->

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե ինքը հավատում է, որ Իրանն ու միջազգային համայնքը շուտով համաձայնություն կստորագրեն միջուկային վառելիքի փոխանակման շուրջ։

Մանուչեր Մոթակին երեքշաբթի օրը Թեհրանում խորհրդակցել է Բրազիլիայի արտգործնախարար Սելսո Ամորիմի հետ։

Բրազիլիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Իրանն ու միջազգային համայնքը պետք է ՛՛ճկունություն՝՝ ցուցաբերեն միջուկային վառելիքի համաձայնության հարցում։

Նա ասել է, թե կարծում է, որ վառելիքի փոխանակման ՄԱԿ-ի միջնորդած համաձայնությունը կարելի է վերականգնել, պայմանով սակայն, որ Իրանը երաշխավորի, որ իր միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չի հետապնդում։

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության առաջարկած միջուկային համաձայնությունը ձգձգվում է, որովհետեւ Իրանը փորձում է փոխել համաձայնագրի պայմանները։

Ավելի վաղ, Իրանի լրատվական գործակալությունները հայտարարել էին, թե Բրազիլիայի արտգործնախարարը Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին հայտնել է, թե Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները ՛՛բացասական՝՝ եւ ՛՛անարդար՝՝ են