Աֆղանստանի պաշտոնյաներն ասել են, թե սպանվել է Քանդահար քաղաքի փոխքաղաքապետը։
Փոխքաղաքապետ Ազիզուլա Յարմալին կրակել են երկուշաբթի երեկոյան, երբ նա աղոթելիս է եղել մզկիթում։
Մարդասպանների ինքնությունը դեռ չի բացահայտվել, սակայն ոստիկանությունը հետաքննում է սպանության դեպքը։
Թալիբանը 1996ից մինչեւ 2001 թվականը երկրում իշխել է Քանդահարում ունեցած իր ուժեղ ազդեցության միջոցով։
Քանդահարի խոսնակ Զալմաի Այուբին Ասոսիեյթեդ Փրես գործակալությանը հայտնել է, թե Յարմալի սպանությունը մասն է կազմում Աֆղանստանի պետական պաշտոնյաներեին թիրախելու եւ ահաբեկելու ապստամբ ուժերի ռազմավարության։
Միաժամանակ, Աֆղանստանի արեւելյան շրջանում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ են բացել մի ավտոմեքենայի վրա, որը կանգ չի առել ՆԱՏՕ-ի նախազգուշացումներից հետո։ Արդյունքում, սպանվել են ավտոմեքենայի ուղեւորները։ Նրանցից երկուսը եղել են ապստամբ ուժերի զինյալներ։ Աֆղանստանի ու ՆԱՏՕ-ի պաշտոնյաները այժմ հետաքննում են սպանության դեպքը։
<!-- IMAGE -->