Իրաքում ռումբի պայթյուններից սպանվել է հինգ մարդ

Իրաքում ռումբի պայթյուններից սպանվել է հինգ մարդ

<!-- IMAGE -->

Երեքշաբթի օրը Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով Իրաքում սպանվել է հինգ մարդ։ Նրանցից երեքը սպանվել են Բաղդադում, ոգելից խմիչքների խանութի մոտ։ Այդ հարձակման հետեւանքով նաեւ վիրավորվել է հինգ մարդ։

Բաղդադի հարավային շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է ալ-Ռաշիդ հեռուստակայանի մի լրագրող։ Վիրավորվել է նաեւ պայթյունի վայրին մոտ գտնվող շարքային հինգ քաղաքացի։

Բասրա քաղաքի նավթով հարուստ շրջանում ռումբի պայթյունի հետեւանքով սպանվել է եւս երկու բնակիչ։